Տան համար արվեստի գործեր ընտրելը կարևոր քայլ է, որը յուրահատուկ երանգ կհաղորդի տան ինտերիերին։ Գեղեցիկ արվեստի գործերը կարող են ստեղծել յուրահատուկ տրամադրություն և կոմպոզիցիա՝ վերջնական տեսքի բերելով տան դիզայնը։ Այս հոդվածում մենք ցանկանում ենք կիսվել մեր փորձով, թե ինչպես կարող եք ընտրել արվեստի գործեր ձեր տան կամ բնակարանի որոշ սենյակների համար:
Արվեստի գործի ընտրություն հյուրասենյակի համար․
Հյուրասենյակի համար ընտրված նկարները կարող են դառնալ յուրահատուկ լույսի աղբյուր և ստեղծել դրական տրամադրություն, որը կոգեշնչի ձեզ ամեն օր:
Սակայն կարևոր է հաշվի առնել որոշ նրբություններ․
- Հյուրասենյակի գունային համադրությունները
Իսկ երբևէ մտածե՞լ եք թե ինչպիսի տրամադրություն եք ուզում ստեղծել ձեր հյուրասենյակի համար, որևէ դրամատիկ կամ ներդաշնակ աուրա, իսկ միգուցե ավելի հետաքրքիր ինչ-որ բան։ Արվեստի գործերի տարբեր գունապնակներ կարող են վերափոխել ձեր սենյակի տրամադրույթյունը, կարող են համադրել, հակադրել կամ էլ վերասահմանել երանգները։
Եթե դժվարանում եք անձամբ համադրել երանգները կարող եք խորհրդակցել մասնագետների հետ, կատարել օնլայն հետազոտություն կամ էլ այցելել պատկերասրահներ։
- Հյուրասենյակի լուսավորությունը
Արվեստի գործերը հարկավոր է հեռու պահել բնական լույսից՝ ժամանակի ընթացքում գույների խամրումից խուսափելու համար։ Եթե հյուրասենյակը լուսավոր է, խորհուրդ է տրվում ընտրել տպագրություններ, որոնք գունազրկվելու խնդիր չունեն։
- Սենյակի չափերին համապատասխան նկարների ընտրություն
Սենյակի հավասարակշռությունը չխախտելու համար, հարկավոր է ընտրել սենյակի չափերին համապատասխան նկարներ։ Նույնիսկ եթե որոշել եք ամբողջ սենյակը արվեստի գործերով պատել, այնուամենայնիվ կարևոր է հաշվի առնել չափերը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սկսել չափերով ավելի մեծ կտորներից, ապա անցնել ավելի փոքրերին։
Օրինակ եթե ձեզ դուր են գալիս մեծ չափի նկարներ, ապա այն կարող եք կախել ձեր բազմոցի վերևում, քանի որ այն առաջինը աչք կգրավի։
Վերը նշվածը ավելի լավ հասկանալու համար առանձնացրել եք հետևյալ սանդղակը․՝
- Օվերսայզ․ 1մ և ավելի երկարություն ունեցող նկարներ
- Մեծ․ 80-100 սմ
- Միջին․ 60-80 սմ
- Փոքր․ 45-60 սմ
- Մինի․ 25-45 սմ
Մի քանի կարևոր կետ, որոնք չպետք է մոռանալ!
- Նկարները չպետք է լինեն բազմոցի երկու երրորդից ավելի երկար
- Պատից կախված նկարը պետք է կահույքից 15սմ բարձրության վրա լինի
- Փոքր չափի նկարները հարկավոր է խմբավորել, դրանք կարող են լինել միևնույն նկարչի աշխատանքները կամ էլ ունենան նույն գունային երանգները։
Հյուրասենյակի համար արվեստի գործեր ընտրել ըստ միջավայրի․
Հյուրասենյակի համար նկարներ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել միջավայրը․ օրինակ եթե դուք ափամերձ հատվածում եք ապրում, ապա վառ և ժամանակակից արվեստի գործերը չեն համապատասխանի ձեր տան ինտերիերին, փոխարենը կարող եք ընտրել ավելի սառը երանգներով նկարներ՝ ինչպիսիք են կապույտի և կանաչի համադրությունները։
ԱՄՓՈՓՈՒՄ
Պարզապես հիշեք, որ Արվեստը սահմաններ չունի, և տան համար «ճիշտ արվեստի գործեր» չկան. դա կախված է ձեր նախասիրություններից և ճաշակից: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք արվեստի մի գործ, որը հիանալի համադրություն կլինի ձեր տան հետ, ապա մտածեք այն նկարների մասին, որոնք կարտացոլեն ձեր տան տարիքը, ոճը և գույները, որոնք օգտագործում եք ձեր սենյակներում: